National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2021
«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է ընդդիմության հետ ցանկացած ձեւաչափով քննարկումների, եթե հարցերը չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն». Էդուարդ Աղաջանյան
1 / 1

Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը խուսափում է որոշակի հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից՝ հիշեցրել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետի այն դիտարկումը, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացում Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ունենալու գործնական եւ տեսական հնարավորություն չի եղել: Եվ որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման: Վարչապետը  նաեւ առաջարկել է ընդդիմությանը  պատասխանել, թե նրանք ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին, որպեսզի այդ իրավիճակում խուսափեին պատերազմից:

«Ես ցանկանում եմ արձանագրել, որ մինչեւ այս պահը ընդդիմությունից պատասխան չունենք»,-ասել է Էդուարդ Աղաջանյանն ու հավելել՝ «Սա խոսում է այն մասին, որ բոլոր այս թեմաների վերաբերյալ ընդդիմության պնդումներն ու հարցադրումները բացարձակապես այլ նպատակներ ունեն եւ կարեւորագույնը՝ հանրությանը մոլորության մեջ գցելն է»:

Նա նաեւ հիշեցրել է, որ նույն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն առաջարկել է փակ ձեւաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիր գործընկերների հետ որոշակի գաղտնիություն պարունակող հարցերի շուրջ, բայց  ընդդիմությունն այդպես էլ չի ընդունել հանդիպման հրավերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am